Լրահոս

04.09.2019 10:59


Ղարիբջանյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդը տեղում մահացել է (տեսանյութ)

Ղարիբջանյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդը տեղում մահացել է (տեսանյութ)

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 15 մ): Վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը