Լրահոս

04.09.2019 10:50


Լոռու մարզի դպրոցներում խորհրդի կազմում ներգրավվել են միայն գործող իշխանությունների ներկայացուցիչներ կամ նրանց ցուցումով նշանակված անձինք․ «Փաստ»

Լոռու մարզի դպրոցներում խորհրդի կազմում ներգրավվել են միայն գործող իշխանությունների ներկայացուցիչներ կամ նրանց ցուցումով նշանակված անձինք․ «Փաստ»

««Փաստ» թերթը պարբերաբար ահազանգեր է ստանում մասնավորաբար Լոռու մարզում կրթական ոլորտում տեղի ունեցող գործընթացներից, որոնք լուրջ քաղաքական աստառ են ստացել։

Թերթի զրուցակիցներից մեկի փոխանցմամբ՝ մարզային իշխանությունները, «վերևից» ստացված հատուկ հանձնարարականով, ակտիվացրել են աշխատանքները դպրոցներում՝ «հին» տնօրեններից ազատվելու համար, ավելին, ամեն քայլի գնում են՝ նրանց վրա «կեղտ բռնելու» և նկատողություններ հայտարարելու համար։

Տեղեկությունների համաձայն՝ մարզի դպրոցներում լուրջ կրճատումներ են ընթանում։ Ի մասնավորի, բավականին լարված է իրավիճակը Ալավերդու, Շնողի և Օձունի դպրոցներում, որտեղ խորհրդի կազմերում ներգրավվել են բացառապես գործող իշխանությունների ներկայացուցիչներ կամ նրանց ցուցումով նշանակված վստահելի անձինք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը