Աշխարհ

04.09.2019 08:13


Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։

Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք և վարում է անվտանգ սեռական կյանք` զերծ բռնությունից, հարկադրանքից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը և պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը