Լրահոս

03.09.2019 18:03


57–ամյա վարորդը ГАЗ 24-ով գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

57–ամյա վարորդը ГАЗ 24-ով գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Մ.-ն իր վարած ГАЗ 24 մակնիշի 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը