Աշխարհ

03.09.2019 21:12


Facebook-ը կարող Է հրաժարվել լայքերի հաշվիչից` հանուն օգտատերերի «փրկության»

Facebook-ը կարող Է հրաժարվել լայքերի հաշվիչից` հանուն օգտատերերի «փրկության»

Լայքակախյալ օգտատերերի հենց սրտին հերթական հարվածն են պատրաստել Facebook-ի մշակողները, որոնք թեստավորում են հրապարակումների ներքո լայքերի հաշվիչից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TechCrunch պորտալը:

Լրագրողների տվյալներով՝ նոր գործառույթի թեստավորումն արդեն սկսվել Է սոցցանցի Android հարթակի հավելվածում: Այժմ օգտատերերը չեն կարող տեսնել լայքերի ընդհանուր թիվը, բայց նրանք առաջվա պես կարող են տեսնել նրանց ցուցակը, ովքեր գնահատել են հրապարակումը: Նշվում Է, որ դա կարող Է վկայել համանման նորամուծության որոշ հաջողության մասին, որը թեստավորում են «Ինստագրամը», «Թվիթերը» եւ վերջերս՝ «ՎԿոնտակեն»:

Լրագրողների հարցի կապակցությամբ Facebook ընկերությունում հավաստել են հետազոտության անցկացումը, բայց հրաժարվել են հայտնել արդեն առկա արդյունքների մասին՝ սահմանափակվելով մեկնաբանությամբ, որ այդ կերպ ցանկանում են օգտատերերին պաշտպանել լայքակախվածությունից, հաղորդել Է Life-ը:

Այս խորագրի վերջին նյութերը