Քաղաքական

03.09.2019 15:15

Արմեն Գևորգյանը դատի է տվել իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ու փաստաբան Մուշեղ Շուշանյանին

Արմեն Գևորգյանը դատի է տվել իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ու փաստաբան Մուշեղ Շուշանյանին

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Ա.Գեւորգյանը պահանջում է, որ պատգամավորն ու փաստաբանը հերքեն վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրեն և փոխհատուցեն՝ պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաեւ արձանագրվի իր անմեղության կանխավարկածի խախտումը։

Հայցադիմումի պատճառ է դարձել օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանի հնչեցրած մտքերը առ այն, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։

Իսկ Արուսյակ Ջուլհակյանը, խոսելով այդ տարիներին քաղաքացիների զանգվածային ունեզրկումներին, կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին, հայտարարել է, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կոորդինացիայի ներքո։

Հայցադիմումը դատարանում մուտք է եղել երեկ՝ սեպտեմբերի 2–ին եւ մակագրվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։