Աշխարհ

03.09.2019 18:08


Ուկրաինայի խորհրդարանն օրենք ընդունեց պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին

Ուկրաինայի խորհրդարանն օրենք ընդունեց պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ի նիստում վերջնական ընթերցմամբ օրինագիծ Է ընդունել 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին: Այս որոշումը պաշտպանել են 373 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը դեռ պետք Է ստորագրի Ուկրաինայի նախագահը:

Օրենքով առաջարկվում Է Սահմանադրությունից բացառել այն նորման, որին համապատասխան պատգամավորները չեն կարող առանց Գերագույն ռադայի համաձայնության ենթարկվել քրեական պատասխանատվության, բերման ենթարկվել կամ ձերբակալվել: Ընդ որում՝ պատգամավորներն առաջվա պես իրավական պատասխանատվություն չեն կրելու խորհրդարանում քվեարկության արդյունքների կամ հայտարարությունների համար, բացառությամբ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը