Տնտեսական

03.09.2019 11:28


Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, Կադաստրի կոմիտեն՝ այլ

Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, Կադաստրի կոմիտեն՝ այլ

«168 Ժամ»-ը գրում է․ «Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գոր­ծարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019 թ. հուլիսին 2019 թ. հունիսի հա­մեմատ 10.3%-ով: Ամենաուրախա­լին այն է, որ 2019 թ. հուլիսին 2018 -ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գոր­ծարքները աճել են 11,7%-ով, 2019 թ. հուլիսին հունիսի համեմատությամբ 3,1 %-ով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մար­զերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ ան­շարժ գույքի գործարքների աճի մա­սին գրառումներ եմ արել, շատ ակ­տիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, ձեր ասած իրավիճակում ան­շարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որով­հետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ. և մարդիկ նույ­նիսկ մեծ ցանկություն ունենալով տարիներով չեն կարողանում վաճա­ռել իրենց բնակարանը»: Վարչապետի այս գրառումը կար­դալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անշարժ գույքի շու­կայում առևտուրը եռում է: Այդ տրա­մաբանությամբ էլ վարչապետը մեկնաբանություններ է անում անշարժ գույքի և դրա ամենամեծ հատվածի՝ բնակարանային շուկայի վերաբեր­յալ: Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ:

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավե­լացման մասին՝ բնակարանային շու­կայում հակառակ գործընթացն է տե­ղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեն այս տարվա հուլիսին Հայաս­տանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վա­ճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան:Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՝ պա­կասել:

Ի հակառակ վարչապետի լավա­տեսության՝ բնակարանների վա­ճառքը կրճատվել է: Այն էլ ոչ թե 1-2, այլ 7,6 տոկոսով: Այս տարվա հուլի­սին Հայաստանում 122-ով քիչ բնա­կարան է վաճառվել: Ուդա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին: Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրա­քաղաքի հաշվին:

Պաշտոնական տվյալները փաս­տում են, որ Երևանում բնակարանա­յին շուկան մտել է խորը թմբիրի մեջ: «Երևան քաղաքում 2019 թ. հուլի­սին իրականացվել է բազմաբնակա­րան բնակելի շենքերի բնակարան­ների առք ու վաճառքի 936 գործարք: 2019 թ. հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թ. հունի­սի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018 թ. հուլիսի համեմատ նվա­զել է 14,8 տոկոսով»,- արձանագրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:Հիմա հարց. անշարժ գույքի շու­կայի զարգացումների վերաբերյալ դատողություններ անելիս գիտի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ բնա­կարանների վաճառքը Երևանում մեկ տարի առաջվա համեմատ կրճատ­վել է 14.8 տոկոսով: Եթե այս տարվա հուլիսին մայրաքաղաքում վաճառ­վել է 936, ապա անցած տարվա նույն ամսին՝ 1098 բնակարան: Տարբերու­թյունը հասնում է 162-ի:

Փաստն այն է, որ սա նոր երևույթ չէ, և միայն հուլիսին չէ, որ այդպես է եղել: Երևանի բնակարանային շու­կայում նույն պատկերն է ամբողջ տարվա ընթացքում: Ինչքան էլ վար­չապետը փորձի հակառակը համո­զել, պաշտոնական տվյալներն այլ բան են ասում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը