Քաղաքական

03.09.2019 15:25

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակելու էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ իր որոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը» օգոստոսի 29-ից ՍԴ-ն տեղափոխել էր սեպտեմբերի 3։

Սակայան այսօր որոշումն այդպես էլ չհրապարակվեց։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեակավար Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կկայացնի սեպտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին:

«Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարկվելու: Ամենայն հավանականությամբ, վճիռը կլինի վաղը` օրվա երկրորդ կեսին: Առնազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Նշենք նաև, որ այսօր ակցիա էր ՍԴ-ի դիմաց՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։