ԲՀԿ շարքային կուսակցականները կողմ կլինեն, եթե ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս գա
Վանաձորից ԲՀԿ անդամ Սուրեն Ղարաբեկյանը «7օր»-ին ասել է, թե իր կարծիքով ճիշտ չէր լինի, եթե ԲՀԿ-ն համագումարի ժամանակ հայտարարեր 2013թ. Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Նա ակնկալում էր, որ համագումարին նման հայտարարություն չի արվի։
Ոմանք դժվարացել են պատասխանել Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ հարցին և չեն ցանկացել ներկայանալ՝ այդուհանդերձ նշելով. «Միգուցե ճիշտը դա է»։
Աբովյանից Սամվել Հովհաննիսյանն ասել է, թե դա կուսակցության առաջնորդը պետք է որոշի, իսկ իրենք կանգնած են նրա կողքին։
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից ժամանած շարքային ԲՀԿ-ականներն էլ «7օր»-ի հետ զրույցում ասել են, թե իրենք ևս դեմ են, որ Գագիկ Ծառուկյանն այսօրվանից արդեն հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու են Սերժ Սարգսյանին։
-Այսօր հանրապետությունը շատ վատ վիճակի մեջ է։ Ես դեմ եմ, որ ինքը սատարի,-հայտարարել է նրանցից մեկը։
Կուսակցականները նաև նշել են, թե կողմ կլինեն, եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա։

7or.am