Աշխարհ

02.09.2019 23:13


Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխությունը պաշտոնապես կայացավ: Ֆուտբոլիստը Հռոմում կխաղա վարձակալությամբ: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարին էր «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ»:

«Զինագործների» կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել էր 3-ին և միայն մեկում էր դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

«Գայլերի» կազմում Հայաստանի Ազգային հավաքականի ավագը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն այդ համարով էր խաղում Եվրոպա լիգայում «Արսենալի» կազմում իր առաջին մրցաշրջանում:

«Զինագործները» իրենց պաշտոնական կայքում հաջողություն են մաղթել հայազգի 30-ամյա ֆուտբոլիստին․

«Մենք՝ բոլորս, «Արսենալում» լավագույնն ենք մաղթում Միկիին «Ռոմայի» հետ գալիք մրցաշրջանում»,-գրված է հայտարարության մեջ։

Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանությունն է տվել իտալական «Ռոմա» տեղափոխությունից հետո:

«Հայտնվել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռոման» է, հիանալի հնարավորություն է, նոր էջ իմ կարիերայում: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է, և վստահ եմ, որ մենք գերազանց արդյունքների կհասնենք միասին»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը