Վրաստանի վարչապետի պաշտոնը թողած Բախտաձեն հեռանում է ակտիվ քաղաքականությունից
Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել Է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե ձեզ հետաքրքրում Է իմ անձնական կարծիքը, ապա ես տրամադրված եմ այն բանին, որ չզբաղվեմ ակտիվ քաղաքականությամբ»,-ասել Է Բախտաձեն վրացական հաղորդավարների հետ իր կազմակերպած հանդիպմանը, որը հեռարձակել են տեղական ԶԼՄ-ները: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող Է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում Է, որ կատարել Է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:
Բախտաձեն Վրաստանի վարչապետ Է դարձել 2018 թվականի հունիսին: Մինչեւ վարչապետ աշխատելը նա զբաղեցնում Էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Այսօր ավելի վաղ Բախտաձեն հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: «Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել Է Բախտաձեն Facebook-ի իր Էջում: «Ինձ համար մեծ պատիվ Էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»,-նշել Է նա:
Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:
Վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի վարչապետի պաշտոնը թողած Բախտաձեն հեռանում է ակտիվ քաղաքականությունից
Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել Է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե ձեզ հետաքրքրում Է իմ անձնական կարծիքը, ապա ես տրամադրված եմ այն բանին, որ չզբաղվեմ ակտիվ քաղաքականությամբ»,-ասել Է Բախտաձեն վրացական հաղորդավարների հետ իր կազմակերպած հանդիպմանը, որը հեռարձակել են տեղական ԶԼՄ-ները: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող Է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում Է, որ կատարել Է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:
Բախտաձեն Վրաստանի վարչապետ Է դարձել 2018 թվականի հունիսին: Մինչեւ վարչապետ աշխատելը նա զբաղեցնում Էր ֆինանսների նախարարի պաշտոնը:
Այսօր ավելի վաղ Բախտաձեն հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: «Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել Է Բախտաձեն Facebook-ի իր Էջում: «Ինձ համար մեծ պատիվ Էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»,-նշել Է նա: