Ապրիլի 23-ի առավոտյան վերսկսվել են ապրիլի 20-ին Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած, ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնումները:
Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ից մինչեւ ժամը 20.40-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների, ջրասուզակի եւ պարամեդիկի կողմից որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի' Երեւանի Արշակունյաց եւ Տիգրան Մեծի պողոտաներով անցնող հատվածի խողովակներում, Ռոստովյան փողոցի տակով անցնող թունելում, եւս մեկ անգամ ուսումնասիրվել են ջրանցքի' □Սուրմալու□ առեւտրի կենտրոնով անցնող, ինչպես նաեւ Նոր Խարբերդից մինչեւ Ջրաշեն գյուղ մոտ 11 կմ երկարությամբ ձգվող հատվածները, որտեղ միաժամանակ որոնողական աշխատանքներ է իրականացրել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Աշխատանքներին մասնակցել են նաև փրկարարական ուժերի վարչության աշխատակիցները եւ թիվ 3 եւ 4 հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը, ինչպես նաեւ ՀՓԾ եւ «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ պաշտոնատար այլ անձինք:
Որոնողական աշխատանքները շարունակվում են