Քաղաքական

02.09.2019 15:15

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի աջակիցները այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի աջակիցները այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին։

«Սեպտեմբերի 2-ի նշանակությունը դեռ շատ ենք արժևորելու, շատ ենք բարձրացնելու։ Նրա նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի է։ Ովքեր, որ կերտել են այս տոնը, նրանք իրական հերոսներ են, նրանց անունները ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ, թող ոչ ոք դրանում չկասկածի»,-իր շնորհավորական խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։