Աշխարհ

02.09.2019 16:00


Նազարբաևի դուստրը վերընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ

Նազարբաևի դուստրը վերընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ

Դարիգա Նազարբաևան ընտրվել Է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը նրա թեկնածությունն առաջադրել Էր այդ պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խնդրում եմ Դարիգա Նուրսուլթանի Նազարբաևային ընտրել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ»,-Տոկաևի դիմումը հրապարակել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղրիմբեկ Կուշերբևը: Օգոստոսի 12-ին Տոկաևը Դարիգա Նազարբաևայի պատգամավորական լիազորությունները երկարացրել Էր դրանց ժամկետի լրանալու կապակցությամբ:

56-ամյա Նազարբաևան մարտի 20-ին միաձայն Սենատի նախագահ Էր ընտրվել պալատի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում: Ավելի վաղ նա Սենատում զբաղեցնում Էր միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը: Նազարբաևան Սենատի պատգամավոր Էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին: Նա Ղազախստանի առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը