Քաղաքական

02.09.2019 13:39

Դասալիքներն այսօր հագնելով զինվորական զգեստ՝ պղծում են այն. Արցախի հերոս (տեսանյութ)

Դասալիքներն այսօր հագնելով զինվորական զգեստ՝ պղծում են այն. Արցախի հերոս (տեսանյութ)

«Կար ժամանակ, երբ հագուստ չկար, մարտական ընկերը հանում էր հագուստը և այդ հագուստով հուղարկավորում զոհված ընկերներին: Եվ այսօր դասալիքները հագնելով զինվորական զգեստ՝ պղծում են այն: Չեն կարող մեր հագուստը հագնել անձինք, որ չեն ծառայել զինված ուժերում»,-Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ծառայությունից հետո ոչ բոլորն իրավունք ունեն կրել զինվորական համազգեստ, որովհետև երբ նրանց մարտական կամ ծառայության ուղին նայենք, իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարել»,-հավելեց Արցախի հերոսը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։