Աշխարհ

02.09.2019 12:50


ԶԼՄ-ները հայտնել են Վրաստանի վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին

ԶԼՄ-ները հայտնել են Վրաստանի վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. առաջիկա ժամերին դրան սպասում Է «Փիրվելի» հեռուստաընկերությունը, ինչի մասին հայտնել Է «Նովոստի Գրուզիի» հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում են հեռուստաընկերության աղբյուրները, կառավարությունը կգլխավորի ներքին գործերի ներկայիս նախարար Գիորգի Գահարիան, որի պաշտոնաթողությունը հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին պահանջում Էին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները:

Կառավարության կազմում վերադասավորումները տեղի կունենան այն քննարկման արդյունքներով, որը սեպտեմբերի 1-ին տեղի Է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության կենտրոնակայանում եւ շարունակվել «Վրացական երազանքի » հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բեզնես-կենտրոնում: Այդ խորհրդակցությունից հետո խորհրդարանի փոխխոսնակ, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գիա Վոլսկին հայտնել Է, որ վերադասավորումների քննարկումը սեպտեմբերի 2-ին կշարունակվի կուսակցության քաղխորհրդի նիստում, բայց առաջին հայտարարությունները Բախտաձեն կանի արդեն սեպտեմբերի 2-ին:

Հեռուստաընկերության աղբյուրները պնդում են, որ Վրաստանի ՆԳ նախարարությունը կգլխավորի «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը