ՕԵԿ անդամը Մուբարաքի հրաժարականին նորմալ է վերաբերվում
Անդրադառնալով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին՝ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը «7օր»-ին ասել է.
-Բավականին երկար գործընթացների արդյունքում ի վերջո հրաժարական տվեց։ Ժողովրդի պահանջն էր, ու շատ նորմալ եմ վերաբերվում։ Ինքը, չնայած, ոնց ասում են՝ ոտքը շատ դեմ տվեց, բայց ի վերջո հասկացավ , որ ինքը երկար չի կարող դիմանալ, և երկիրն էլ ընկղմվում է բավականին քաոսային վիճակի մեջ։ Հասկանալով հանդերձ, որ մեծ կորուստներ է կրում՝ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական, և՛ բարոյական, ի վերջո ամեն ինչն այնտեղ պարալիզացվել էր, հրաժարական տվեց, և տեսնում ենք, որ բոլորը ողջունեցին նրա հրաժարականը։
«Բայց մեզ մոտ էլ այդպիսի պահանջ կար ընդամենը 3 տարի առաջ, և այսօր էլ այդ պահանջն իր արդիականությունը չի կորցրել։ Այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հեռանում»,-հարցրել է նրան «7օր»-ի թղթակիցը։
-Դրանք տարբեր բաներ են։ Չի կարելի մեկը մյուսի հետ համեմատել։ Այն, ինչ տեղի ունեցավ Եգիպտոսում, բացարձակապես կապ չունի Հայաստանի հետ։ Այնտեղ այլ պրոցեսներ են, այստեղ՝ այլ,-պատասխանել է ՕԵԿ անդամը՝ չցանկանալով այլևս մանրամասնել։

7or.am