Քաղաքական

01.09.2019 10:38

«Չարակամությունը հիմարության ընկերուհին է»․ Կ․Զատուլինը շնորհավորել է Ռ․Քոչարյանին

«Չարակամությունը հիմարության ընկերուհին է»․ Կ․Զատուլինը շնորհավորել է Ռ․Քոչարյանին

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակը։ Այս մասին հայտնում է yerkramas-ը։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․

«Թանկագին Ռոբերտ Սեդրակի

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ։

Օ'Հենրին պնդում էր, որ մարդն իրեն չի կարող համարել լիարժեք՝ չանցկացնելով թեկուզև 24 ժամ բանտում։ Ձեր թշնամիների նենգ կամքը Ձեզ անազատության մեջ է պահում շատ ավելի։
Չարակամությունը հիմարության ընկերուհին է, քանզի չցանկանալով դա՝ նրանք Ձեզ կրկին վերադարձրեցին Հանրապետության քաղաքական թատերաբեմ։
Ռուսաստանում մեզ մոտ եղած պատկերացումներով՝ անարդարությունը բումերանգով վերադառնում է նրանց, ովքեր դա իրականացրել են։
Մեր հարգանքը Ձեզ պայմանավորված չէ կոնյունկտուրայով․ այն հիմնված է ռուս ազգի պատմական դաշնակիցներ հայերի և Հայաստանի ազգային շահերի հարցում Ձեր ավանդի մասին պատկերացումների վրա։
Մենք ցանկանում ենք Ձեզ ազատ արձակում, իսկ Հայաստանին՝ արդարության վերականգնում, որին հարված է հասվել։
«Լազարյան ակումբից» ընկերների հանձնարարականով՝
Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի
նախագահի առաջին տեղակալ Կ․Զատուլին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։