Քաղաքական

31.08.2019 13:35

Վճռականություն չունեցող իշխանությունը թանկ է նստում պետության վրա․ «Հրապարակ»

Վճռականություն չունեցող իշխանությունը թանկ է նստում պետության վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շուրջ մեկ տարի տեւած սպասումներից հետո, պարզվեց, Ամուլսարի հանքի շահագործման հարցում մենք դեռեւս ելման կետում ենք։ Այսինքն՝ խնդրի լուծման ուղղությամբ մեկ սանտիմետր անգամ առաջ չենք շարժվել այս մեկ տարում։ Նորից «Լիդիանը» հույս ունի, որ հանքի շահագործման ճանապարհին եղած խոչընդոտները ուր որ է վերացվելու են, եւ իրենք շարունակելու են բնականոն գործունեությունը։ Նորից բնապահպան-ակտիվիստները համոզված են, որ իրենք հաղթել են, եւ հանքը չի շահագործվելու՝ «Ամուլսարը մնալու է սար»։ Կողքից դիտողին կթվա, թե սա Ղարաբաղի հարցի նման մտել է փակուղի, որտեղ կողմերը ոչ մի զիջման գնալու մտադրություն չունեն, եւ երկու կողմն էլ վստահ է, որ ինքն է հաղթել։

Եվ ամբողջ պատճառն այն է, որ հարցը ժամանակին եւ արագ լուծելու փոխարեն մենք այն հետաձգեցինք, ձգձգեցինք, խուսափեցինք պատասխանատվությունից եւ արագ ու կտրուկ քայլերի գնալուց։ Եթե 90-ականներին մենք վճռական իշխանություն ունենայինք եւ այս կամ այն կերպ Արցախյան հարցը լուծելու կամք, այսօր մեր երկիրը բոլորովին այլ սահմանագծում կլիներ։ Եթե մենք 2018-ի ամռանը կամ գոնե աշնանը հարցը լուծելու ունակ իշխանություն ունենայինք, որն իր վրա վերցներ պատասխանատվությունը եւ որոշեր, որ «հանքը պետք է աշխատի» կամ՝ «հանքը չպետք է աշխատի», այսօր երկիրն այսպիսի փակուղային, տհաճ իրավիճակում չէր հայտնվի։ «Պարտված» կողմն արդեն հաշտված կլիներ իշխանությունների որոշման հետ, եւ մենք կմտածեինք այդ պարտության արդյունքում առաջացած բարոյական ու նյութական վնասները փակելու, կորուստները փոխհատուցելու մասին։ Փաստորեն, մեր իշխանություններին միշտ պակասում են վճռականությունը, պատասխանատվություն ստանձնելու համարձակությունը, եւ դա շատ թանկ է նստում մեր պետության ու հասարակության վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։