Լրահոս

31.08.2019 10:27


Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 86 հա տարածք

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 86 հա տարածք

Օգոստոսի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 700 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 6000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1070 քմ, 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Արտաշատ-Արաքսավան ավտոճանապարհին՝ 250 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 52 հա հնձած ցորենի արտ, Գրիբայեդով գյուղում՝ 6000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1.5 հա, Հացավան գյուղում՝ 15 հա,

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 300 քմ,

Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին հարակից՝ 15 հա,

Երեվան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

***

Ս. թ. օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում, Ծավ գյուղի սկզբնամասում և Լեհվազ գյուղի սկզբնամասում խոտածածկ ու անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել են՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 192 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը