Լրահոս

31.08.2019 08:00


Աճառյան փողոցում բախվել է երեք ավտոմեքենա. կա տուժած

Աճառյան փողոցում բախվել է երեք ավտոմեքենա. կա տուժած

Օգոստոսի 30-ին, ժամը 16:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Դավիթ Հ., ծնված 1994 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1972 թ.) և «Mercedes C» (վարորդ՝ Գագիկ Պ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Արմեն Մ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը