Լրահոս

30.08.2019 15:18


Գետարգել գյուղում իրար են բախվել Ford-ն ու Mitsubishi-ն, որն այնուհետ բախվել է հսկայական քարերին

Գետարգել գյուղում իրար են բախվել Ford-ն ու Mitsubishi-ն, որն այնուհետ բախվել է հսկայական քարերին

Այսօր` օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 10։10-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի՝ Գետարգել գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի 582 AL 61 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 FG 774 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն Ford-ի վարորդը դեմքի և մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Mitsubishi-ն էլ բախվել է հսկայական քարերին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը