Քաղաքական

30.08.2019 12:25

Հայկ Մարությանի հրաժարականի հարցը օրակարգում է․ «Հրապարակ»

Հայկ Մարությանի հրաժարականի հարցը օրակարգում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի և մայրաքաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը վերջերս հաճախ է շրջանառվում քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների կողմից։

Փաստարկն այն է, որ Հայկ Մարությանը որքան տաղանդավոր է դերասանություն անելիս, նույնքան անտաղանդ ու ապաշնորհ՝ քաղաքը կառավարելիս։ Շուտով կլրանա նրա պաշտոնավարման մեկ տարին, բայց քաղաքում գրեթե ոչինչ չի փոխվել կամ փոխվել է դեպի հակառակը։ Նա չկարողացավ անգամ քաղաքապետ աշխատելու ինն ամիսների ընթացքում լուծել աղբահանության հարցը, ճիշտ հակառակը՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդացավ։ Իսկ երեկ էլ «Սանիթեքը» հայտարարություն արեց, թե 300 միլիոն դրամով պակաս է ստացել իր հասանելիքը, ինչը նշանակում է, որ անհնարին է դառնում աղբահանության իրականացումը քաղաքում։

Ըստ թերթի` քաղաքապետի հրաժարականի և արտահերթ ընտրության մասին քննարկումներն ակտիվացել են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլև Հայկ Մարությանին փոխարինելու հարցը քննարկվել է նաև իշխանության ներսում։ Այնտեղ էլ հասկանում են, որ Հայկ Մարությանը չի արդարացնում հանրության և քաղաքական ուժի սպասելիքները:

Թերթը հիշեցրել է, որ 2018-ի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը հենց Հայկ Մարությանի թեթև ձեռամբ վերածվեց «սևի ու սպիտակի» պայքարի, բացի դա՝ հեղափոխությունից մի քանի ամիս անց մարդիկ՝ էյֆորիայի բարձր դոզայի տակ, պատրաստ էին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրել ցանկացած մեկին, ում կներկայացներ Նիկոլ Փաշինյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։