Քաղաքական

29.08.2019 20:46

Չեմ շտապի ասել. ԱԳ նախարարը՝ ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման հնարավորության մասին

Չեմ շտապի ասել. ԱԳ նախարարը՝ ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման հնարավորության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի նյույորքյան այցի ընթացքում արդեն հայտնի՞ է՝ հնարավոր է լինի ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը հարցին ի պատասխան՝ Մնացականյանն ասել է. «Չեմ շտապի ասել»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։