Հարցազրույց

29.08.2019 17:48


Պարգև սրբազանը՝ հերոսների ու գեներալների նկատմամբ վերաբերմունքի մասին

Պարգև սրբազանը՝ հերոսների ու գեներալների նկատմամբ վերաբերմունքի մասին

«Բարեբախտաբար, հազարավոր կռված տղաների եմ ճանաճչում, առաջին օրվանից, նույնիսկ՝ 88 թվականից, երբ հավաքագրում էինք ջոկատներ: Բարեբախտաբար՝ շատերին տեսա, ինչպես կայացան, աստիճաններ ստացան, հերոսացան, և բոլորից շնորհակալ եմ։ Մարդիկ լավագույնը տվեցին, կյանքը, առողջությունը, երիտասարդ տարիները, նվիրումով գնացին պատերազմ՝ առանց մտածելու՝ կզոհվե՞ն, թե՝ ոչ: Նրանց շնորհակալ եմ, և նրանց, ովքեր մասնակցել են թիկունքից»,-Yerevan Today-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ անդրադառնալով 2018 թվականից ի վեր Արցախի հերոսների ու գեներալների նկատմամբ Հայաստանում վարվող քաղաքականությանը։

«Եթե տենդենց կա հայրենասերներին, գեներալներին փչացնել, վատ տենդենց է ու վտանգավոր»,-հավելեց սրբազանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը