Լրահոս

29.08.2019 16:42


Դիլիջանում տրակտորը շրջվել է, կա տուժած

Դիլիջանում տրակտորը շրջվել է, կա տուժած

Օգոստոսի 29-ին՝ ժամը 14:40-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը