Լրահոս

29.08.2019 14:38


Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

Օգոստոսի 29-ին՝ ժամը 11:23-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ մարտական հաշվարկ Ազատամուտի հենակետից և ևս մեկը Սարիգյուղի հենակետից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:04-ին:

Այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը