Նիկոլ Փաշինյանը կասկածելի օգտատիրոջ կողմից իրեն ուղղված շնորհակալական նամակ է հրապարակել (լուսանկար)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Մարիամ Ավետիսյան» օգտատիրոջ գրառման «սքրինշոթ» է հրապարակել, որում, իբր, օգտատերը տեղեկացնում է, որ իրենց խմորեղենի արտադրամասն այս տարի լավ է աշխատել և շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին:
Politik.am-ն ուսումնասիրեց «Մարիամ Ավետիսյան» ներկայացող էջը և պարզեց, որ այն Նիկոլ Փաշինյանին աջակցող հերթական էջերից է: Բանն այն է, որ էջը գործարկվել է 2015թ.-ին: Էջի առաջին հրապարակումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին։
Էջի բացման օրվանից բոլոր գրառումները գովաբանում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին:
Զավեշտալի է, որ 70% վստահության քվե ստացած կառավարության ղեկավարը հաշված ամիսներ անց մնացել է կասկածելի էջերի աջակցության հույսին, և նրա թիմակիցներից որևէ մեկը նրան չի հուշում, որ վերջիններիս գրառումներն իր էջում հրապարակելով՝ ծիծաղելի վիճակում է հայտնում:
Մենք փորձեցինք կապ հաստատել Մարիամ Ավետիսյանի հետ՝ ցանկություն հայտնելով հրապարակում անել իր խմորեղենի արտադրամասի մասին։ Օգտատերը, կարդալով մեր լրագրողի նամակը, արգելափակեց նրա էջը։ Մեզ հաջողվեց պարզել, որ Մարիամ Ավետիսյանը վարչապետ Փաշինյանի կուսակցության անդամ է, նա մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։
Ի դեպ, Փաշինյանի երեկվա գրառումների և հրապարակած տեսանյութերի տակ նրան գովաբանող մեկնաբանությունների մեծ մասը ֆեյք օգտատերերի կողմից է արվել: Կային անգամ ֆեյքեր, որոնք Փաշինյանի նույն գրառման տակ միևնույն էջով 10-ից ավելի դրական մեկնաբանություն էին թողել: