Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Պաշտպանի խոսքով` Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման, իսկ Կարեն Խաչատրյանը` միայն վատնման մեջ:
Նշենք, որ պաշտպանները բողոքարկել են Գագիկ և Կարեն Խաչատրյանների ձերբակալման որոշումները: Դրանք դեռևս չեն քննվել, ամենայն հավանականությամբ կքննվեն կալանքի միջնորդությունների հետ: