Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ. «Էռնեստ Վարդանյանին ներկայացված մեղադրանքը անհեթեթ է»
Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունից
Դիմում
Հարգելի պարոն նախագահ,
Հայաստանի Գյումրի քաղաքում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այլընտրանք չունենալով, այս ծանր կացության մեջ դիմում է Ձեզ, ակնկալելով մեր քաղաքից տարիներ առաջ Տիրասպոլ տեղափոխված եւ այդտեղ բնակվող հայազգի, երիտասարդ, բայց արդեն հանրահայտ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարցով Ձեր անձնական միջամտությունը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Էռնեստ Վարդանյանը, վերջերս Մոսկվայում եւ Նյու-Յորքում մասնագիտական որակավորման քննությունները բարեհաջող հաձնելուց հետո հաշվառվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության կադրային ռեեստրում' կազմակերպության ռուսաստանյան բաժնում աշխատելու համար: Նա սպասում էր ՄԱԿ-ում աշխատանքի անցնելու համապատասխան հրավերին: Է.Վարդանյանը երկու երեխաների հայր է:
Ուսումնասիրելով Էռնեստ Վարդանյանի գործունեությունը, համարձակվում ենք կարծել, որ 2010 թվի ապրիլի 7-ի նրա ձերբակալությունը հենվում է արհեստական փաստարկների վրա, նրան ներկայացված հայրենիքի դավաճանության մեղադրանքը անհեթեթ է եւ մտածածին, երիտասարդ լրագրողը փայլուն կրթություն, գիտելիքներ եւ ազնիվ մղումներ ունի, այդօրինակ նվաստ հանցագործության մեջ մեղադրվելու համար: Կարծում ենք, որ այս մեղադրանքով շահագրգիռ անձինք փորձ են անում ուղղակի արատավորել երիտասարդ լրագրողի կենսագրությունը, գուցե ոմանք չափազանց վախենում են ճշմարիտ լրագրողական քննադատությունից կամ ազատ խոսքից, կամ էլ, գուցե նրա ազգային պատկանելությունը ոմանց գլխում չի համատեղվում վերջինիս փայլուն մասնագիտական առաջընթացի հետ:
Մենք կիսում ենք Է.Վարդանյանի' Գյումրիում ապրող ազգականների, բազմաթիվ լրագրողների եւ լրագրողական կազմակերությունների մտահոգությունները առ այն, որ ձերբակալված լրագրողի կյանքն ու առողջությունը այդօրինակ մեղադրանքի եւ գործի մասին գրեթե լիակատար տեղեկտվական շրջափակման պայմաններում լրջորեն վտանգված է:
Հարգելի պարոն նախագահ,
միաժամանակ, չկամենալով Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության իրավապահների արհեստավարժությունը կասկածի տակ առնել, համարելով, որ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության իշխանությունները բավարար մասնագիտական հմտություններ եւ քաղաքական կամք ունեն ճշմարտությունը բացահայտելու համար, խնդրում ենք, հարգելով կասկածյալի անմեղությանն կանխավարկածը, փոխել Էռնեստ Վարդանյանի խափանման միջոցը եւ ստեղծել բոլոր պայմանները արդար դատաքննություն անցկացնելու համար:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության անունից

Խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան