Տնտեսական

29.08.2019 10:35


Քոչարյանի օրոք «Մուդիզը» Ba2 է գնահատել ՀՀ սուվերեն վարկանիշն, ինչը գերազանցում է 2019-ին հայտարարված Ba3 վարկանիշին

Քոչարյանի օրոք «Մուդիզը» Ba2 է գնահատել ՀՀ սուվերեն վարկանիշն, ինչը գերազանցում է 2019-ին հայտարարված Ba3 վարկանիշին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ տեղեկացրել է, որ Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

«Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք: Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն ուշագրավ բացահայտում է արել. «2006-ից 2008 թվականների ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին երեք տարիների ընթացքում, ինչը Հայաստանի ներկա իշխանությունների գնահատմամբ ներկայացվում է, որպես համատարած թալանի ու կողոպուտի ժամանակաշրջան, Moody's-ը Ba2 է գնահատել Հայաստանի սուվերեն վարկանիշն, ինչը մեկ աստիճանով գերազանցում է 2019 թվականին հայտարարված Ba3 վարկանիշին»:

Աղբյուրը՝ slaq.am

Այս խորագրի վերջին նյութերը