Լրահոս

29.08.2019 09:51


Շիրակում գերեզմանի վրայից հափշտակել են արհեստական խոտածածկ գորգը

Շիրակում գերեզմանի վրայից հափշտակել են արհեստական խոտածածկ գորգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Ախուրյանի ոստիկանության բաժին դիմած ՌԴ քաղաքացու դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Ռուստամ Կ.-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք Ախուրիկ գյուղի գերեզմանատնից գողացել են մոր գերեզմանի վրա փռված արհեստական խոտածածկ գորգը:

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը