Քաղաքական

29.08.2019 09:27


ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։

Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը սկսելու ժամկետը օգոստոսի 29-ի ժամը 10:00-ից հետաձգել 2019 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին»,–նշված է ՍԴ որոշման մեջ։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Այս խորագրի վերջին նյութերը