Փաշինյանի Հայաստանն ու ժողովրդի Հայաստանը. անկումների մասին վարչապետը համառորեն լռում է․ «Փաստ»
«Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մասին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշեղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում՝ տնտեսությունից արդեն անցում է կատարել արվեստի և մշակույթի ոլորտին: Օրերս նա հայտնել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: Բայց դեռ մի շտապեք զարմանալ, Փաշինյանը դեռ շատ է զարմացնելու: Անցավ երկու օր, և նա գրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով:
Ինչ խոսք, հրաշալի է: Շատ լավ է, որ մեր երկրում ավելանում է հետաքրքրությունը արվեստի և մշակույթի նկատմամբ: Պարզապես ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը: Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բացատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանական կապը իր կառավարության գործունեության հետ: Միթե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորումը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոցներով է խթանում այդ ամենը: Սրանք կոնկրետ հարցեր են, բայց դառնում են հռետորական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:
Համեմատականներ են անցկացվում այնպիսի ժամանակաշրջանի հետ, որ, իհարկե, համեմատությունը պետք է այս տարվա օգտին լիներ: Անցած տարվա առաջին կիսամյակում երկիրը հասարակական-քաղաքական ցնցումների մեջ էր, մայրաքաղաք Երևանը, որտեղ հենց կենտրոնացած է թանգարանների ու թատրոնների մեծ մասը, պարզապես կաթվածահար վիճակում էր: Բնականաբար այդ իրավիճակում շատ քչերին կարող էր հետաքրքրել թատրոն կամ թանգարան այցելելը: Տեղի էր ունենում ավելի մեծ ներկայացում: Ըստ այդմ, տարակուսելի է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը, չբացելով այդ աճի իրական բովանդակությունը, փորձում ամեն գնով հանրությանը ցույց տալ, որ երկիրն աճում է բոլոր ոլորտներում, և դա իր օրոք է տեղի ունենում: Իսկ համեմատությունն էլ միայն ու միայն անցած տարվա առաջին կիսամյակի հետ է:
Տպավորություն է, որ վարչապետը կոնկրետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերելու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում: Դժվար չէ նկատել, որ դա վերածվել է մի տենդի: Վիճակագրական ծառայություններն այդքան հաճախականությամբ թվեր չեն հրապարակում, որքան Փաշինյանը: Գուցե պատճառն այն է, որ վիճվարչությանը ոչ ոք չի հավատում, իսկ Փաշինյանին շատերն են դեռ հավատում: Դա գիտակցելով՝ վարչապետը անձամբ է ցանկանում այդ թվերը ներկայացնել՝ առանց բացատրելու, թե ինչպես են այդ թվերը առաջանում և ինչ են նշանակում: Բավարար է սոսկ այն, որ կա աճ ինչ-որ մի ոլորտում:
Իսկ ահա անկումների մասին վարչապետը համառորեն լռում է: Պարզվում է, որ 2019 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Այդ մասին չնշելով՝ վարչապետը մի քանի ոլորտի աճի մասին է կրկին գրել: Նա գրել է, որ մշակող արդյունաբերությունն աճել է 8,7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33,8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 28,2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,9%-ով: Բայց, չգիտես ինչու, չի նշել, որ մոտ 8 տոկոսով անկում է ապրել գյուղատնտեսությունը, որը մեր երկրի ՀՆԱ-ում զգալի տեղ է զբաղեցնում: Նա լռում է, որ եթե հանում ենք ՀՆԱ-ից խաղադրույքների և ավտոմեքենաների ներմուծումը, որի ծավալները 2020 թ. կտրուկ կնվազեն ԵԱՏՄ-ի նորմերի պատճառով, ապա ՀՆԱ-ի աճը տատանվում է ընդամենը 3-4 տոկոսի սահմաններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: