Քաղաքական

29.08.2019 08:57

«Իմ քայլում» քննարկվել են այլախոհներին դարձի բերելու տարբերակներ

«Իմ քայլում» քննարկվել են այլախոհներին դարձի բերելու տարբերակներ

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից և ԱԺ ամառային արձակուրդից հետո սա խմբակ­ցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին և ամփոփվել են նաև վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսիջները:

Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաև խմբակցությունում առկա բազմակարծության մասին, և որոշում է կայացվել հետագայում առաջնորդվել և շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, եթե մեծամասնությունը որոշում է մի բան, դեմ արտահայտվող փոքրաթիվ պատգամավորնե­րը պետք է կողմ քվեարկեն: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին, և քննարկվել են նրանց դարձի բերելու տարբերակներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։