Անհայտ անձը գիշերային ժամերին գալիս էր տնամերձ հողամաս և լույս գցում. 60–ամյա կինը դիմել է ոստիկանություն
Օգոստոսի 26-ին՝ ժամը 22.45-ին, ոստիկանություն է զանգահարել Գուգարք գյուղի 60-ամյա մի բնակչուհի և խնդրել, որ ոստիկան մոտենա: Ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ անհայտ անձը շուրջ մեկ շաբաթ է՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին գալիս է իրենց տնամերձ հողամաս և լույս գցում տան ու հողամասի վրա: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «գիշերային այցելուն» համագյուղացի 29-ամյա մի տղամարդ է: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտ չորս օր առաջ երեկոյան առաջին հարկի պատուհանը բացել ու մտել է որպես պահեստարան շահագործվող շինություն և փորձել գողանալ սալիկ կտրելու սղոց, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել: Պարզվել է նաև, որ նա փետրվարին, համագյուղացու հետ շինարարական աշխատանքներ կատարելիս, տանը կից չցանկապատված տարածքից գողացել է նրա էլեկտրական սղոցը: Նախապատրաստվում են նյութեր:
Անհայտ անձը գիշերային ժամերին գալիս էր տնամերձ հողամաս և լույս գցում. 60–ամյա կինը դիմել է ոստիկանություն
Օգոստոսի 26-ին՝ ժամը 22.45-ին, ոստիկանություն է զանգահարել Գուգարք գյուղի 60-ամյա մի բնակչուհի և խնդրել, որ ոստիկան մոտենա:
Ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ անհայտ անձը շուրջ մեկ շաբաթ է՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին գալիս է իրենց տնամերձ հողամաս և լույս գցում տան ու հողամասի վրա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «գիշերային այցելուն» համագյուղացի 29-ամյա մի տղամարդ է: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտ չորս օր առաջ երեկոյան առաջին հարկի պատուհանը բացել ու մտել է որպես պահեստարան շահագործվող շինություն և փորձել գողանալ սալիկ կտրելու սղոց, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Պարզվել է նաև, որ նա փետրվարին, համագյուղացու հետ շինարարական աշխատանքներ կատարելիս, տանը կից չցանկապատված տարածքից գողացել է նրա էլեկտրական սղոցը:
Նախապատրաստվում են նյութեր: