Լրահոս

22.04.2010 12:21


Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Բաքու

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով կմեկնի Բաքու' հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի, որտեղ կմասնակցի Հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին:

Այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգևոր առաջնորդների' Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի, Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի և Ամենայն Հայոց Հայրապետի քառակողմ հանդիպում:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Համաժողովին կմասնակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ:

Այս խորագրի վերջին նյութերը