Ռուս փորձագետը կասկածներ ունի, որ SU-57-երը գնելու մասին Էրդողանի հարցը կարող է բլեֆ լինել
Ռուսական փորձագիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների՝ նախօրեին տեղի ունեցած երկխոսությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ավիատիեզերական միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի ժամանակ, ուսումնասիրելով ռուսական նոր սերնդի SU-57 ռազմական ինքնաթիռները, հարց էր ուղղել, թե արդյոք թուրքական կողմը կարո՞ղ է գնել այն։
Ի պատասխան Էրդողանի հարցին՝ Պուտինն ասել է, որ, այո, թուրքական կողմը կարող է իրենցից գնել այդ ինքնաթիռները։
Երկու նախագահների երկխոսությունը քննարկման առարկա է դարձել, և փորձագետները փորձել են վերլուծել և պարզել, թե արդյոք Էրդողանի հարցը ցուցադրակա՞ն բնույթ էր կրում:
Ռուսական «Экспорт ворежений» ռազմական հանդեսի փորձագետ Անդրեյ Ֆրոլովը չի բացառել նման տարբերակը՝ հաշվի անռնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն վերջերս կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։ Կասեցման գլխավոր պատճառ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ ռուս-թուրքական գործարքն էր։
«Երբ թուրքերի և ամերիկացիների միջև ծագեցին F-35-ների հետ կապված դժվարություններ, SU-57–երի թեման արծարծեց հենց թուրքական կողմը։ Սակայն այդ ցակությունն իրական է, թե ոչ, առայժմ դժվար է ասել, բայց, անշուշտ, չի կարելի բացառել, որ նրանք կգնեն դրանք։ Եթե նրանք գնեն այդ ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, Թուրքիան կհավակնի այդ ինքնաթիռների որոշ մասերի արտադրությանը»,-ասել է փորձագետ։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»