Լրահոս

28.08.2019 16:32


Երիտասարդ աղջկան հայտնաբերել են խոհանոցի հատակին. նա հոսպիտալացվել է

Երիտասարդ աղջկան հայտնաբերել են խոհանոցի հատակին. նա հոսպիտալացվել է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 21:19-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, բնակարանից գազի հոտ է զգացվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել բնակարանի դուռը. գազօջախը միացված է եղել: Խոհանոցի հատակին հայտնաբերվել է Արմին Ա.-ն (ծնված 1991 թ.), ում փրկարարները տեղափոխել են հարեւան բնակարան եւ ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ մինչեւ շտապօգնության աշխատակիցների մոտենալը: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը