Աշխարհ

28.08.2019 18:28


Բրիտանական խորհրդարանի խոսնակը վրդովվել է պատգամավորների աշխատանքը դադարեցնելու որոշումից

Բրիտանական խորհրդարանի խոսնակը վրդովվել է պատգամավորների աշխատանքը դադարեցնելու որոշումից

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովված Է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պարզից Էլ պարզ Է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նպատակն Է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ քննարկելու Brexit-ը եւ կատարելու իր պարտքը՝ որոշելով երկրի ուղեգիծը: Խորհրդարանը փակելը կդառնա ժողովրդավարական գործընթացի եւ խորհրդարանականների՝ որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների իրավունքների անարգում»,-ասված Է Բերքոուի հայտարարության մեջ: Վարչապետի որոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ Է հանդես եկել ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը:

«Դա կոպիտ սահմանադրական խախտում Է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ կառավարությանը վերահսկել ազգային ճգնաժամի ժամանակ: Խորապես ոչ դեմոկրատական Է»,- գրել Է Համոնդը Twitter-ում:

Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հանդես Է եկեք կանխատեսմամբ, թե ինչ պետք Է սպասել մոտ ժամանակներս:

«Կառավարության այսօրվա հայտարարությունն ամենայն հավանակությամբ կբերի (վարչապետի) վստահության շուրջ քվեարկության, մեծացնում Է համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը եւ Brexit-ի կողմնակիցներին ներկայացվում Է որպես դրական իրադարձություն»,-Ֆարաջը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը