Լրահոս

28.08.2019 16:11


ՃՏՊ Մուսալեռ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ Մուսալեռ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:32-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուսալեռ տանող ճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Հենրիկ Դ.) և «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Քրիստինե Ղ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Էմմա Բ.-ն (ծնված 1958 թ.), հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Արայիկ Մ.-ն, նույնպես հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը