Աշխարհ

28.08.2019 18:57


Ռուսաստանի 10 ամենահարուստ գերդաստաններ – 2019. նրանց թվում հայեր կան

Ռուսաստանի 10 ամենահարուստ գերդաստաններ – 2019. նրանց թվում հայեր կան

Forbes-ը կազմել է ամենահաջողակ ձեռնարկատիրական գերդաստանների 6-րդ վարկանիշը, որը մեկ տարում մեկ երրորդով թարմացվել է: Ինչպես նախորդ 4 տարիներին, առաջին տեղը զբաղեցնում է Գուցերիեւների գերդաստանը: Նրա բոլոր ներկայացուցուիչների կարողության ընդհանուր արժեքը մեկ տարում նվազել է, բայց աննշան՝ 5,97 մլրդ դոլարից մինչեւ 5,65 մլրդ դոլար: Ընդ որում՝ Սաիդ Գուցերիեւի՝ «Սաֆմար» խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի որդու կարողությունը կրկնակի աճել է. հայրը նրան է փոխանցել խմբի ֆինանսական ակտիվներում իր բաժնեմասը, իսկ հորեղբայրը՝ Սաիթ Սալամը, նավթային ընկերություններում եւ «ՄՎիդեո» կենցաղային տեխնիկայի առեւտրի ցանցում իր բաժնեմասը:

Երկրորդ տեղը կայուն կերպով զբաղեցնում են Ռոտենբերգները. նրանց ընտանիքը առաջինն է եղել միայն մեկ անգամ՝ առաջին վարկանիշում, որը հրապարակվել է 2014 թվականին: Այդ ժամանակ ընտանեկան ակտիվները կիսված էին երբայրների միջեւ՝ Արկադիի F 41 եւ Բորիսի F 92, իսկ դրանց ընդհանուր արժեքը կազմում էր 5,55 մլրդ դոլար: Ավելի ուշ, երբ եղբայրների դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանվեցին, ակտիվների մի մասն անցավ Արկադիի որդուն՝ Իգորին F 122 եւ դստերը՝ Լիլիային: Այսօր չորսի ընդհանուր կարողությունը գնահատվում է 5,18 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում են Թաթարստանի առաջին նախագահ Մինթիմերա Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը: Մեկ տարում նրանց կարողությունը աճել է 320 մլն դոլարով՝ հասնելով մինչեւ 2,8 մլրդ դոլարի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը