Լրահոս

28.08.2019 14:25


Ավանում 33–ամյա երիտասարդը 4-րդ հարկի պատշգամբից իրեն ցած է նետել և մահացել

Ավանում 33–ամյա երիտասարդը 4-րդ հարկի պատշգամբից իրեն ցած է նետել և մահացել

Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Օգոստոսի 26-ին` ժամը 11.30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ավան վարչական շրջանում գտնվող Դուրյան թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 33–ամյա Վահե Ն-ին։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.11.10-ին, Վահե Ն-ն իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքից մեկ օր անց Վահե Ն-ն հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը