Լրահոս

28.08.2019 14:04


Ահազանգ է ստացվել, որ Ս. Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում նկատվել է դի

Ահազանգ է ստացվել, որ Ս. Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում նկատվել է դի

Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:36-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Սուրբ Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ժայռից իջեցրել և Ալբերտ Ա.-ի (ծնված 1938 թ.) դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը