Լրահոս

22.04.2010 12:14


Տնտեսությունը վերականգնվում է, իսկ կառավարությունը շարունակելու է պարտք վերցնել

Տնտեսությունը վերականգնվում է, իսկ կառավարությունը շարունակելու է պարտք վերցնել

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետը վերլուծել է առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։  Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս։  Վարչապետի ներկայացմամբ՝ աճի ցուցանիշներ են արձանագրվել արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։  Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը մտել է վերականգնման փուլ։ Ըստ գործադիրի ղեկավարի,  տնտեսական աճի տեմպերից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ձևավորել նոր հարկային բազան, որը  մշակելու և ներկայացնելու է Ֆինանսների նախարարությունը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարի արտաքին պարտքը գտնվելու է օրենքով նախատեսված ցուցանիշի սահմաններում և կառավարությունը շարունակելու է վարկեր վերցնելու բանակցությունները։ Միջոցները վարկերի տեսքով տրամադրվելու են տնտեսվարողներին, իսկ վարկի սպասարկումն իրականացվելու է ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ այն իրականացնելու են տնտեսվարողները։

Այս խորագրի վերջին նյութերը