Լրահոս

28.08.2019 12:47


Ոստան գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21010»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Ոստան գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21010»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Օգոստոսի 28-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոստան գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21010» մակնիշի (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1974 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը