Լրահոս

12.02.2011 15:14


Գագիկ Ծառուկյանն իր արարքների համար երբեք չի ամաչի

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարի ընթացքում միաձայն ԲՀԿ քաղխորհրդի նախագահ վերընտրվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե այս համագումարը ոչնչով չի տարբերվում մյուսներից՝ ընդամենը կուսակցության հերթական համագումարն է։

Նա նաև ասել է՝ համագումարի հիմնական նպատակն այն է, որ եթե ինքն զգա, որ չի կարողանում կուսակցության աշխատանքները պատշաճ կերպով իրականացնել, ապա արտահերթ համագումար կհրավիրվի, և կուսակցության կողմից առաջադրված ցանկացած թեկնածու ղեկավար կնշանակվի, ինքն էլ կանգնած կլինի նրանց կողքին։

Ծառուկյանը նաև ավելացրել է, որ իր արարքների համար երբեք չի ամաչի և քաջ գիտակցում է, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա։

Այս խորագրի վերջին նյութերը