Սամցխե գավառի Ախալցխա քաղաքն ունեցել է 7-8 հայ առաքելական, 3 կաթողիկե եկեղեցիներ, մատուռներ, անթիվ խաչքարեր: Ընդ որում' նշված եկեղեցիները գրեթե ամբողջովին հիմնադրվել են միջնադարի տարբեր շրջաններում: Սա ևս մեկ անգամ հօդս է ցնդեցնում այն կարծիքը, թե Ջավախքում, այդ թվում' Ախալցխայում, հայերը «ոտք են դրել» 1830-ական թվականներին:
Ինչո՞ւ հիշատակեցինք այս ամենը: Խնդիրն այն է, որ Ախալցխա քաղաքի' տարբեր վիճակներում մեզ հասած 6 եկեղեցիներին (որոնցից երկուսի միայն հետքերը կան) տեղի հայությունը ստիպված է կամաց - կամաց հրաժեշտ տալ: Նշենք, որ նշված եկեղեցիներից մեկը' Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այսօր Ախալցխա քաղաքի գործող եկեղեցին է: Սբ. Ստեփանոսը չի գործում: Ինչպես հասարակության լայն շրջանակներին հայտնի է' Ախալցխայի մեկ այլ հրաշակերտ կոթող' Զարեհնու Սբ. Նշանը (Սբ. Վարդանանց) գտնվում է Վրաստանում վիճելի «հայտարարված» 6 եկեղեցիների ցուցակում:
Ախալցխայի մյուս ճարտարապետական կոթողը' Երևման Սբ. Խաչ եկեղեցին, գտնվում է քաղաքի Ռաբաթ թաղամասում, հիմնադրվել է 7-րդ դարում' Ներսես Շինող կաթողիկոսի կողմից: Մինչ 1828թ., այսինքն' ռուսների կողմից Ախալցխայի գրավումը, եկեղեցին եղել է անվնաս: Այն մասամբ ավերվում է նույն ժամանակ տեղի ունեցած ռմբակոծություններից: Վկայություններում նշվում է, որ եկեղեցին վերանորոգվել է 1866թ.' Ազնավուրյան եղբայրների կողմից: Կաթողիկե եկեղեցու' 1454, 1475, 1451 և 1491 թվականների հայերեն վիմագրերի մասին իր ուսումնասիրություններում նշում է աշխարհահռչակ գիտնական Մ. Բրոսսեն: Տարբեր ճանապարհորդներ Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցին նմանեցրել են Էջմիածնի Սբ. Հռիփսիմեին: Եկեղեցու շուրջը տարածվող ընդարձակ հայկական գերեզմանոցում ևս մինչ վերջին շրջանը պահպանվել էին բազմաքանակ խաչքարեր, տապանաքարեր, որոնցից շատերի վրա առկա էր միջնադարյան հայկական արձանագրություններ: Ներկայումս, ցավոք, այդպիսիները քիչ են հանդիպում: Եկեղեցուն կից 20-րդ դարի սկզբին կառուցվում է զանգակատուն (այժմ' կանգուն), որի պատերի մեջ որպես շինաքար օգտագործված են նաև 19-րդ դարի վրացատառ տապանաքարերի բեկորներ:
Ահա այսպիսի նկարագրությամբ հայ կաթողիկե եկեղեցին վերջին շրջանում և, հատկապես' վերջին օրերին, դարձել է ողջ ախալցխահայության, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների ուշադրության առարկան: Բանն այն է, որ վրացական եկեղեցական վերնախավն ու Վրաստանի հուշարձանների պահպանման ոլորտի պատասխանատու պետական մարմինները նպատակ ունեն քանդել եկեղեցին և տեղում կառուցել վրաց կաթոլիկ եկեղեցի: Այդ նպատակով Ախալցխա են ժամանել մի շարք մասնագետներ, որոնց կարգադրությամբ վերջին օրերին եկեղեցու մատույցներում պարբերաբար հայտնվում են բանվորներ: Տեղի հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը նշում է, որ իրենք տեղի բնակչության ներկայացուցիչների հետ մեկտեղ բանվորներին փորձում են բացատրել, որ այն հայկական եկեղեցի է, որ իրենք իրավունք չունեն այն վերափոխելու: Բանվորների կողմից պատասխան է եղել, թե' մենք այդ ամենը չգիտենք, մեզ հրահանգել են այն, ինչ հիմա մենք անում ենք: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի վկայմամբ "քանդման նպատակով փորվել են եկեղեցու մեկ խորանը, որտեղից դուրս են եկել հայատառ արձանագրություններով 4 քարեր, որոնցից մեկն արդեն անհայտացել է: Ներկա պահին քանդված է նաև մի կամար: Ախալցխահայության պահանջն է, որ անմիջապես դադարեցվի հայ կաթողիկե այս եկեղեցու քանդումն ու վրացականացումը: Այն հայկական է և պատկանում է հայությանը": Տեղի ակտիվ և խնդրով մտահոգ մարդիկ նույնպես անհանգստացած են այս օրերին և հաճախ են այցելում եկեղեցու մատույցներ, լուսանկարում քանդման աշխատանքներն ու եկեղեցուց անհետացող հայկական վերջին հետքերը:
Խնդրի քննման կապակցությամբ Ախալցխա է ժամանում Վիրահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Բռնազավթվող հերթական եկեղեցին Ջավախքում

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն