Լրահոս

22.04.2010 11:23


Ս. Սաֆարյան. «...այսօր նախագահը պետք է հրապարակի այն որոշումը, որի մասին նա ակնարկել էր Վաշինգտոն մեկնելուց առաջ»

Ս. Սաֆարյան. «...այսօր նախագահը պետք է հրապարակի այն որոշումը, որի մասին նա ակնարկել էր Վաշինգտոն մեկնելուց առաջ»

-Եթե ՀՀ նախագահի քաղաքականությունը ենթարկվում է ռացիոնալ տրամաբանության, ապա  ըստ դիտարկման՝ կարծեք թե այսօր նախագահը պետք է հրապարակի այն որոշումը, որի մասին նա ակնարկել էր Վաշինգտոն մեկնելուց առաջ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով այսօրվա ուղերձում ՀՀ նախագահն ի՞նչ շշեշտադրումներ է անելու։

-Ըստ էության, արտգործնախարարն էր անոնս տվել, թե Վաշինգտոնում հանդիպումներն ամրապնդել են Հայաստանի ղեկավարության եզրակացությունները (պետք է ամրապնդել դիրքերը, ոչ թե եզրակացությունները-Ս.Ս.), և այս կապակցությամբ նշել էր, թե նախագահն ունի կայացրած որոշում, որի մասին տեղյակ կպահի, երբ գա ժամը։

Ս. Սաֆարյանն ասել է, թե ենթադրում է, որ այսօրվա ուղերձում, բացի Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց, Ցեղասպանության խնդիրը բարձրացնելուց, կարող է լինել նաև այդ խոստացված որոշումը։

Ինչ վերաբերում է նրան, թե հնարավո՞ր է, որ նախագահն իր ուղերձում անդրադառնա նաև արցախյան հակամարտությանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշել է.

- Չեմ կարող ո՛չ բացառել, ո՛չ հաստատել։ Իհա՛րկե, թեմատիկ առումով հնարավոր է կապել 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանությունը և դրանից  հետո Թուրքիայի կրտսեր եղբոր կողմից նման փորձի կանխումը հայերի կողմից։ Թեմատիկ առումով, անշուշտ, հնարավոր է կապել, բայց թե  նա իր ելույթում կտարանջատի՞ ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքականից, չեմ կարող ասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը